Իրանի իշխանությունները եվրոպական երկրներին կոչ են անում չմիջամտել Մերձավոր Արևելքի հակամարտությանը, հակառակ դեպքում հետևանքները չեն ուշանա՝ հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Մաջիդ Թախտ-Ռավանչին: «Ցանկացած պետություն, որը կաջակցի Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեսիային, ինքնաբերաբար կդառնա Թեհրանի պատասխան միջոցների օրինական թիրախ»,- ասել է դիվանագետը:               
 

Զինվորներին հրահանգված է լռել թշնամու կրակոցների մասին

Զինվորներին հրահանգված է լռել թշնամու կրակոցների մասին
25.12.2025 | 13:22

Ադրբեջանի զինված ուժերը ամբողջ տարվա ընթացքում բազմաթիվ անգամ կրակել են հայկական դիրքերի ուղղությամբ, այդ թվում՝ նախորդ ձմռանը, երբ հատկապես Սյունիքի մարզի Խոզնավար, Խնածախ և մյուս գյուղերի վրա անընդհատ կրակում էին ադրբեջանցիները, թիրախավորում նաև գյուղացիների տները։

Չնայած ադրբեջանական կողմի սադրանքներին ու մշտական կրակոցներին, Հայաստանի կառավարությունը մշտապես խոսում է խաղաղության մասին, որը փաստացի գոյություն չունի։

Ժողովուրդն էլ անկեղծորեն ուզում է հավատալ քաղցր ստին, քանի որ վախենում է ևս մեկ պատերազմից, հույս ունենալով, թե շաքար ասելով, բերանը կքաղցրանա։

Հետևաբար, այն լուրերը, թե ադրբեջանցի զինվորները երեկ կրակել են հայկական դիրքերի ուղղությամբ, կարող է լիովին համապատասխանել իրականությանը, մանավանդ որ, թշնամու կրակոցները սահմանին երբեք չեն դադարել, պարզապես ՀՀ ՊՆ-ն հետևողականորեն թաքցնում է Ադրբեջանի հանցանքները, իսկ զինվորներին հրահանգված է լռել թշնամու կրակոցների մասին։

Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 2810

Մեկնաբանություններ